«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերը ձեռք բերելու խնդրանքով։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ տրանսֆերային շուկայում լուրջ պայքար է ծավալվել Բելինգհեմի տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում են գնել նաև Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ՊՍԺ-ն։
Սպասվում է, որ Բելինգհեմը կլքի «Բորուսիան» 2023 թվականի ամռանը։ «Մեղուները» ցանկանում են իրենց խաղացողի տրանսֆերի վաճառքից վաստակել 150 միլիոն եվրո: