«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Ջուզեպե Մարոտտային թուրինյան ակումբ։
65-ամյա իտալացին ութ տարի աշխատել է որպես «բյանկոներիների» գործադիր տնօրեն 2010-ից 2018 թվականներին՝ օգնելով Անդրեա Անյելիին ակումբին հասցնել իտալական ֆուտբոլի գագաթնակետին: Չորս տարի առաջ նրա՝ «Ինտեր» տեղափոխվելուց հետո թուրինյան ակումբի հաջողություններում զգալի հետընթաց է գրանցվել։
«Յուվենտուսը», որը վերջերս հայտարարեց ակումբի տնօրենների խորհրդի հրաժարականի մասին, ցանկանում է վերադարձնել Մարոտտային, ում պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, հայտնում է La Repubblica-ն։
Խոսակցություններ կան, որ Մարոտտան դեմ չէր լինի վերադառնալ Թուրին, մասամբ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ լավ աշխատանքային հարաբերությունների պատճառով: