Ճապոնիայի հավաքականի և «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիցու Դոանը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում։
Ըստ Transfermart-ի՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ժոզե Մոուրինյուի «Ռոման»։ Ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։
Ժամանակին 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նիդեռլանդական ՊՍՎ-ում և «Գրոնինգենում», գերմանական «Արմինիա» ակումբում։
Այս մրցաշրջանում Ռիցուն Բունդեսլիգայի 15 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
ԱԱ-2022-ում նա Ճապոնիայի հավաքականի կազմում դարձել է 2 գոլի հեղինակ՝ Իսպանիայի և Գերմանիայի հետ խաղերում։ Նշենք, որ երկու դեպքում էլ ֆուտբոլիստն աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց հետո։