Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Այս մասին հայտնում է իսպանական Fichajes-ը։
Մոդրիչը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ։ Հնարավոր է, որ հաջորդ ամառ նա դառնա ազատ գործակալ։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ձեռք բերել փորձառու փլեյմեյքերին։
Ըստ աղբյուրի՝ Մոդրիչը հնարավոր է դիտարկի հռոմեական ակումբի ճամբար տեղափոխվելու տարբերակը։ Հիշեցնենք նաև, որ Լուկան լավ ծանոթ է Մոուրինյուին։ Նրանց ճանապարհները խաչվել են Մադրիդի «Ռեալում»: