«Սուզուկիի» հարձակվող Կաձի Միուրան կհեռանա թիմից այս ձմռանը։ 55-ամյա ճապոնացին մտադիր է կարիերան շարունակել Պորտուգալիայում։
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը համալրում է Պորտուգալիայի երկրորդ լիգայի «Օլիվեյրենսե»:
Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է 1986 թվականին «Սանթոսում»։
Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։