Կրիշտիանու Ռոնալդուի քույրն իր զայրութն է արտահայտել Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի հանդեպ վերաբերմունքից:
37-ամյա հարձակվողը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղում պահեստայինների նստարանին է մնացել և փոխարինման է մտել միայն 73-րդ րոպեին:
«Այո, Ռոնալդուն հավերժ չէ: Այո, Ռոնալդուն միշտ չի խաղա, ցավոք, նա հիմա ծեր է, գոլեր չի խփում և Պորտուգալիայի հավաքականին պետք չէ …. այն ամենն, ինչ նա արել է, հիմա կարևոր չէ և մոռացվել է:
Հիմա նրանք ներողություն են խնդրում, և նա իրենց պետք չէ: Ես կհիշեմ սա, և ավելի ուշ մենք կխոսենք:
Ռույ Սանտուշը (CNN Portugal-ի հաղորդավարը) ներողություն կխնդրի՞ … ամոթ է նսեմացնել մի մարդու, որն այդքան բան է տվել: Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- գրել է Էլմա Ավեյրուն: