Մադրիդի «Ռեալը» միացել է Խորվաթիայի հավաքականի և «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլայի համար պայքարին։
Ըստ լրագրող Ալֆրեդո Պեդուլայի՝ ակումբը պաշտպանի համար 90 մլն եվրոյի առաջարկ է պատրաստում։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը։
Ավելի վաղ Գվարդիոլի գործակալը խոսել էր ֆուտբոլիստի ապագայի մասին։
Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» հետաքրքրված է «Ուդինեզեի» և Սլովենիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Սենդի Լովրիչի ծառայություններով։