Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշը խոսել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը (6:1) չէր ընդգրկվել մեկնարկային կազմում։
«Կարծում եմ, որ նա չի սիրում պահեստայինների նստարանին լինել: Եթե հաջորդ խաղում մարզիչն ինձ թողի պահեստայինների նստարանին, ինձ նույնպես դա դուր չի գա։ Հանդերձարանում ամեն ինչ կարգին էր։ Իհարկե, երբեմն նա կարող է դժգոհ լինել, քանի որ բոլորը ցանկանում են խաղալ։
Ռոնալդուն աշխարհի ամենահայտնի խաղացողն է։ Սպորտում չկա Կրիշտիանուից ավելի հայտնի մեկը։ Ոչ միայն ֆուտբոլում, այլ ամբողջ սպորտային աշխարհում։ Նորմալ է, որ մարդիկ գալիս են նրան տեսնելու։ Սրա մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում»,- Ֆերնանդեշի խոսքն է մեջբերել A Bola-ն։