Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը խոսել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի հետ սպասվող խաղի մասին։
«Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է, նրանք ունեն Մբապե և այլ հիանալի խաղացողներ, նրանց քառորդ եզրափակիչում հաղթելը հիանալի ձեռքբերում կլինի ցանկացած թիմի համար:
Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշանան Անգլիայի հավաքականից, քանի որ մենք նույնպես շատ ուժեղ կազմ ունենք»,- Պիկֆորդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։