Ֆերնանդու Սանթուշը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում ունեցած կարգավիճակի մասին.
«Նրա դերը դեռ պետք է որոշենք: Մենք շատ մտերիմ ենք, և միշտ ենք այդպիսին եղել: Ես նրան 19 տարեկանից եմ ճանաչում: Մեր հարաբերությունները միայն զարգանում են: Ռոնալդուի հետ երբեք մարդկային հարաբերությունները չենք խառնում ֆուտբոլիստի և մարզչի հարաբերություններին»,- ասել է Սանթուշը և պատասխանել այն հարցին՝ արդյոք Ռոնալդուն կխաղա՞ Մարոկկոյի դեմ.
«Ռոնալդուն հաստատ դուրս կգա խաղադաշտ: Բոլոր ֆուտբոլիստները, որոնք գտնվում են պահեստայինների նստարանին, կարող են դուրս գալ խաղադաշտ: Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է՝ թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ ավագի պարտականությունները կատարելու առումով: Հիմա մենք պետք է մտածենք միայն կոլեկտիվի մասին: Ես միշտ կհամարեմ, որ Ռոնալդուն կարևոր խաղացող է թիմի համար»: