Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ներկա է եղել անգլիացիների մարզմանը։ Անգլիայի հավաքականը Կատարում պատրաստվում է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիայի հետ խաղին։
Մարզման ժամանակ, երբ Բեքհեմը զրուցում էր գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ, նրան է մոտեցել անգլիացիների երիտասարդ հարձակվող Բուկայո Սական։
«Կներեք, որ ընդհատում եմ, կարելի՞ է լուսանկարվել ձեզ հետ»,- հարցրել է Սական Բեքհեմին։ Վերջինս ժպտալով դրական պատասխան է տվել և լուսանկարվել 21-ամյա ֆուտբոլիստի հետ։
Անգլիա — Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։