Մադրիդի «Ռեալը» մոտ է «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկին ձեռք բերելուն։
UOL Esporte-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը բանավոր համաձայնության է եկել բրազիլացու տրանսֆերի հարցում։ Բոլոր տրանսֆերային ծախսերը կգերազանցեն 70 միլիոն եվրոն։ Մադրիդյան ակումբը կվճարի ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 60 մլն եվրո, ինչպես նաև կստանձնի Իսպանիայում հարկերի վճարումը և գործակալների միջնորդավճարները։
Անդրիկը կկարողանա միանալ Մադրիդի «Ռեալին», երբ դառնա 18 տարեկան։ Դա տեղի կունենա 2024 թվականի ամռանը։