«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ իտալական ակումբ։ Այս պահին ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ալ-Շարժա» թիմում։
«Ապագայում ես կցանկանայի վերադառնալ ակումբ՝ որպես մարզիչ կամ մենեջեր, բայց, ճիշտն ասած, դեռ մանրակրկիտ չեմ մտածել այդ մասին, հիմա կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա։ Նախատեսում եմ խաղալ ևս երեք տարի»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում todomercadoweb-ը։
Պյանիչը «Յուվենտուսում» հանդես է եկել 2016 թվականի ամառից մինչև 2020 թվականի սեպտեմբերը, որի ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 178 հանդիպման, դարձել 22 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։
Նա Ա Սերիայի քառակի չեմպիոն է և Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող։