Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն։
37-ամյա ֆուտբոլիստը մոտ է նոր ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր կնքելուն։ Նա արաբական ակումբում կարող է վաստակել 200 միլիոն եվրո, որը կներառի ֆուտբոլիստի աշխատավարձը և գովազդային գործարքները:
Ֆինանսական տեսանկյունից Ռոնալդուն այս առաջարկին այլընտրանք չունի ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հյուսիսային Ամերիկայում։
Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է հոկտեմբերի 22-ից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո։