Հայտնի նիդերլանդացի ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը պատմել է այն մասին, թե ինչպես է աշխատել երիտասարդ Զլանատ Իբրահիմովիչի հետ, երբ նա խաղում էր Ամստերդամի «Այաքսում»։
Վան Բաստենն այս ժամանակ արդեն թոշակի էր անցել և օգնում էր Ռոնալդ Կումանին «Այաքսում»։
Նրա խոսքով՝ երիտասարդ Իբրահիմովիչը միշտ փորձել է «ձեռնոց նետել» վան Բաստենին։
«Ես Կումանի օգնականն էի, երբ նա եկավ «Այաքս»: Նա միշտ ինձ «ձեռնոց էր նետում» խաղադաշտում, թեև այդ ժամանակ, իհարկե, ես արդեն հեռու էի իդեալական լինելուց։ Բայց ինձ շատ դուր եկավ նրա վերաբերմունքը։ Հետաքրքիր էր»,- մեջբերում է վան Բաստենին pianetamilan.it-ը։