Fastex Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում «Շիրակն» ընդունել էր «Վանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին․ գյումրեցիների կազմում աչքի ընկավ Ալասանա Դումբիան։ Տանտերերի երկրորդ գոլը խփեց Արտեմ Գևորգյանը խաղի հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին։
Դրանից 1 րոպե առաջ հյուրերի կազմում հեռացվել էր Նարեկ Հովհաննիսյանը։
Այսպիսով, «Շիրակը» հաղթեց և կխաղա կիսաեզրափակիչում։