Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում «Կրասնոդարը» հաղթեց «Լոկոմոտիվին»։
Նոյեմբերի 23-ին Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Խաղում միակ գոլը խփվեց հենց սկզբում՝ Ախմետովը խաղի 15-րդ վայրկյանին խփեց հանդիպման միակ գնդակը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տանտերերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
A խմբի մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Լոկոմոտիվն» ունի 8 միավոր և քառյակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։