«Օրենբուրգը» Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի խաղում հաղթեց «Ռոստովին»։
Հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբում «Ռոստովի» կազմում գոլով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Եզրափակիչ տուրում «Օրենբուրգը» կխաղա «Դինամոյի», իսկ «Ռոստովը»՝ «Ախմատի» հետ։ «Ռոստովը» 6 միավոր ունի իր ակտիվում և 4-րդն է իր խմբում՝ 2 միավորով հետ մնալով առաջատար «Օրենբուրգից»։