Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականներն ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղն ավարտել են ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Կատարում ընթացող մունդիալում ավելի վաղ իրենց հանդիպումները 0-0 հաշվով էին ավարտել նաև Դանիայի և Թունիսի, ինչպես նաև Լեհաստանի և Մեքսիկայի հավաքականները: Այս կերպ, սա 3-րդ նման արդյունքն էր այս առաջնությունում: ԱԱ-2022-ում մինչ օրս 9 հանդիպում է կայացել, որոնցում 22 գոլ է խփվել:
Հարկ է նշել, որ աշխարհի նախորդ՝ 2018 թվականի առաջնությունում անցկացված 64 խաղերից միայն մեկում է 0-0 հաշիվը գրանցվել: Խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ֆրանսիա-Դանիա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել: