Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի Մարոկկոյի հավաքականի հետ հանդիպման արդյունքը (0:0).
«Դժվար հանդիպում էր: Հատկապես ծանր էր առաջին խաղակեսը։ Առաջին խաղակեսի վերջում մենք պահեր ունեցանք, և ափսոս, որ չօգտվեցինք դրանցից։
Եթե գոլ խփեինք, ապա մրցակիցը պետք է բացվեր: Մենք ավելի լավն էինք այս խաղում, բայց պետք է գոլ խփեինք: Մենք ցանկանում էինք Աշխարհի առաջնությունը սկսել հաղթանակով, բայց, ցավոք, չստացվեց։
Ակնկալում եմ, որ ավելի լավ կխաղանք մյուս խաղերում։ Եվս երկու հանդիպում ունենք, որպեսզի ձևակերպենք մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Sportske Novosti-ն։