Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ելույթ է ունեցել 2022 թվականին Կատարում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ։
«Ցանկանում եմ ողջունել խաղացողներին, երկրպագուներին և հանդիսատեսին, ովքեր տարբեր մայրցամաքներից հետևում են Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Թող այս կարևոր իրադարձությունը նպաստի ժողովուրդների միջև եղբայրության և խաղաղության ամրապնդմանը:
Աղոթենք աշխարհում խաղաղության և հակամարտությունների ավարտի համար»,- մեջբերում է Ֆրանցիսկոս պապին ՏԱՍՍ-ը։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։