Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Լեհաստանի հետ խաղում (0:0) հետ մղած 11 մետրանոցի մասին։
«Դրա վրա աշխատել ենք դարպասապահների մարզչի հետ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, նույնիսկ մեկ ամիս: Լևանդովսկիի իրացրած 11 մետրանոցների տեասնյութերը դիտելն ու վերլուծելը իսկական մարտահրավեր է։ Դու նայում ես ավելի քան 50 հարված և դեռ չգիտես, թե նա ինչպես կհարվածի: Ուրախ եմ, որ կարողացա հետ մղել հարվածմն ու դարպասն անառիկ պահել», — Օչոայի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հաջորդ հանդիպումը Լեհաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի հետ մեքսիկացիները նույն օրը կմրցեն Արգենտինայի հետ։