Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը պատմել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վիճակի մասին ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Մեքսիկայի դեմ խաղում 11-մետրանոցը չիրացնելուց հետո (0-0).
«Խաղից հետո Ռոբերտին ասացի, որ շատ եմ ցավում նրա համար։ Ակնհայտ էր, որ նա շատ վշտացած և կոտրված է։ Բացի այդ, մեր հանդերձարանում կան էկրաններ և խաղից հետո մի քանի անգամ 11-մետրանոցի դրվագը ցույց էին տալիս այդ էկրաններով։ Ռոբերտը դիտում էր։ Ինչպե՞ս կարող եմ նրան օգնել․․․ Թիմն, իհարկե, միշտ պատրաստ է աջակցել նրան, բայց, կարծում եմ, Ռոբերտն ինքն ամենալավը գիտի, թե ինչպես հաղթահարել այս իրավիճակը։
Գիտեմ, որ Ռոբերտը երազում էր այս գոլի մասին։ Ցավում եմ նրա համար, բայց շատ մեծագույն խաղացողներ խոշոր մրցաշարերում չեն իրացրել 11-մետրանոցը։ Այդպես լինում է»,- Միխնևիչի խոսքերն է փոխանցում Sport.pl-ը։