Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած 1-2 հաշվով պարտությունը․
«Երբեմն նման բաներ լինում են։ Հիմա մենք պետք է խաղանք Մեքսիկայի հետ, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք 3 միավոր վաստակել։ Մենք հանգիստ կարող էինք 5-0 հաշվով հաղթել Սաուդյան Արաբիային։ Նրանք 2-3 անգամ մոտեցան մեր դարպասներին և գոլ խփեցին։ Կաշխատենք խաղից դուրս իրավիճակներում քիչ հայտնվելու համար»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում AS-ը։
1-ին տուրից հետո С խմբի առաջատարը Սաուդյան Աարաբիան է, որը 3 միավոր է վաստակել։ Մեքսիկայի ընտրանին 1 միավորով երկրորդ տեղում է, նույնքան միավորով Լեհաստանի հավաքականը երրրոդն է։ Քառյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականը (0):