Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած պարտության () մասին։
«Կարևոր է շարունակել աշխատել։ Ֆուտբոլիստների այս խումբը շատ լավ է հանդես գալիս:
Մենք ընկանք նրանց ծուղակը՝ խաղից դուրսի ծուղակը»,- Դի Մարիայի խոսքն է մեջբերել Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Այս խաղում արգենտինացիների խփած 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով։