Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի (2:1) մասին։
«Առաջին խաղակեսն այնքան էլ լավ չանցկացրեցինք: Ընդմիջմանը ֆուտբոլիստները մի փոքր անհանգստացած էին։ Ես նրանց ասացի. «Ոչինչ, դուք առաջին խաղակեսում լավ խաղացիք»: Դրանից հետո նրանք սկսեցին հնարավորություն փնտրել հանդիպման ելքը փոխելու համար։
Այս արդյունքը ընդմիշտ կմնա աշխարհի առաջնությունների և Սաուդյան Արաբիայի պատմության մեջ։ Երբեք չես իմանա, թե ինչպես է են նման բաներ լինում: Դա աշխատանքի արդյունք է։ Ֆուտբոլում կան բաներ, որոնք հնարավոր չէ բացատրել, քանի որ Արգենտինան մեզանից շատ ավելի լավն է, բայց այսօր ֆուտբոլիստները պատմություն են կերտել իրենց երկրի համար:
Մեզ ևս երկու խաղ է սպասվում ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերի դեմ, ուստի պետք է կենտրոնացած մնանք»,- Ռենարի խոսքն է մեջբերում GFFN-ը։