Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2022-ում ԼԳԲՏ-համայնքին աջակցող ծիածանագույն ավագի թևկապով դաշտ դուրս գալու արգելքի մասին։
«Գերմանիայի հավաքականը Գերմանիայի ֆուտբոլային միության ու այլ երկրների հետ ուզում էին օրինակ ծառայել, բայց ՖԻՖԱ-ն վերջ դրեց դրան։ Մենք չգիտեինք, թե ինչ սանկցիաներ կարող են հետևել։ Հիմա այլ բան անելու իմաստ չկա։ Թիմը հուսալքված է։ Մենք մտածել անգամ չէինք կարող, որ նման բան հնարավոր է»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլային միությունը պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ի դեմ՝ Սպորտային արբիտրաժային դատարան (CAS) ծիածանագույն թևկապի արգելքի համար։