Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Արարատին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ցիմբալյուկը, իսկ 22-րդ րոպեին Տրաորեն հավասարեցրեց այն։ Սակայն 34-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը կրկին առաջ մղեց «Ուրարտուին»։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 18 միավորով 7-րդն է։