ԱԱ 2022-ի խմբային փուլի 1-ին տուրի Արգենտինա — Սաուդյան Արաբիա խաղի լավագույն խաղացող է ճանաչվել Սաուդյան Արաբիայի դարպասապահ Մուհամեդ Ալ-Օվայսը։ Դարպասապահը 5 սեյվ է կատարել արգենտինացիների հետ խաղում։
Սաուդյան Արաբիան երեք միավորով C խմբի առաջատարն է։ Խմբի մյուս խաղը կկայանա այսօր և կմեկնարկի 20։00-ին։ Մեքսիկայի հավաքականը կմրցի Լեհաստանի ընտրանու հետ։