Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ 2022-ի առաջին տուրում Սաուսդյան Արաբիայից կրած պարտության (1:2) մասին։
«Մենք գիտեինք, թե ինչպես է խաղում Սաուդյան Արաբիան: Մենք պատրաստվել էինք հանդիպմանը՝ իմանալով, որ նրանք բարձրեն կառուցում պաշտպանությունը։ Խաղից դուրս վիճակները միլիմետրային էին:
Եվս երկու հանդիպում ունենք։ Մենք պարտվեցինք, բայց պատրաստվում ենք վերականգնվել ու պայքարել»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղակեսում արգենտինացիների խփած 3 գոլերը չեղարկվել են խաղից դուրս իրավիճակի պատճառով։