Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին խոսել է ԱԱ 2022-ի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած պարտության (1:2) մասին։
«Սա շատ ծանր հարված է բոլորիս համար, նման մեկնարկ չէինք սպասում։ Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, արադարացում չկա։ Մենք միասնական ենք լինելու, ինչպես երբեք։ Այս խումբն ուժեղ է և դա ապացուցվեց այսօր։ Մենք վաղուց այս վիճակում չէինք եղել։
Գիտեինք, որ Սաուդյան Արաբիան լավ խաղացողներով թիմ է, որոնք հիանալի տիրապետում են գնդակին: Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ է սպասվում մեզ», — Մեսիի խոսքն է մեջբերել Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հաջորդ հանդիպումը արգենտինացիները կանցկացնեն նոյեմբերի 26-ին Մեքսիկայի դեմ։