ԱԱ 2022-ի D խմբի առաջին տուրում Դանիայի և Թունիսի հավաքականները չպարզեցին հաղթողին։
Ալ Ռայան քաղաքի «Էդյուքեյշն Սիթի» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։
Առաջին տուրում այս խմբի մյուս խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 22-ին։ Ֆրանսիայի հավաքականը կմրցի Ավստրալիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։