ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում միմյանց հետ մրցում են Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:
Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում են Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ:
Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով: Երկու չհաշշված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էր Լիոնել Մեսսին: Ընդ որում, գոլերից միայն մեկի պարագայում է կիրառվել VAR համակարգը: