«Բարսելոնայի» և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը մեկնաբանել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին տեղեկությունը։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի աշխարհի առաջնությունից հետո. Ես ապաքինվել եմ վնասվածքից և վայելում եմ 2022 թվականի աշխարհի առաջնությունը։ Ես չեմ ուզում մտածել անցյալի մասին։ Եվ ես նույնպես չեմ ուզում ավելի հեռուն նայել, քան այս մրցաշարը»,- Դեպայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» պատրաստ է վաճառել հարձակվողին 5 միլիոն եվրոյով։
Դեպայի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։