Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն դիմել է ազգային թիմի հարձակվող Նեյմարին՝ ԱԱ-2022-ում բրազիլացիների մեկնարկից առաջ.
«Նեյմար, պահը եկել է, հասկանո՞ւմ ես: Այն պահը, որը տղաներին տարբերակում է տղամարդկանցից: Ես գիտեմ, որ իրական պահին հասնելուց առաջ դու շատ քննադատություններ և անհեթեթություններ ես լսել քո հասցեին: Առաջինը, ինչ ես ցանկանում եմ քեզ ասել. ես չեմ պատրաստվում խելացի երևալ և պատմել, թե դու ինչ պետք է անես կամ չանես: Ես՝ Ռոմարիոս, հիանալի գիտեմ, թե դու ինչ ես զգում: Համեմատությունները, նսեմացումները և դատարկ քննադատությունները կարող են փչացնել քո պես հիանալի խաղացողին, բայց իմացիր, որ դու մարդկանց ուրախություն ես պարգևում, երբ խաղում ես: Եղբայր, դու շատ լավն ես:
Երբ ես հասկանում եմ, որ դու խաղադաշտում ես լինելու, իմ սիրտը հանգիստ է: Քանի որ ես գիտեմ, որ դու մարմնամավորում ես այն ոգին և ֆուտբոլը, որը դուր է գալիս բոլոր բրազիլացիներին: Գիտեմ, որ դու խաղը քեզ վրա կվերցնես, երբ թիմն ամենից շատ կունենա դրա կարիքը: Ոչ-ոք քեզնից շատ արժանի չէ Բրազիլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում հաղթելուն»,- գրել է Ռոմարիոն The Players’ Tribune սյունյակում: