ՊՍԺ-ն սոց.ցանցերի իր էջերում աջակցել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արգենտինայի հավաքականի հետ սկսում է պայքարը աշխարհի 2022 թվականի առաջնությունում:
«Այսօր քո օրն է, Լեո: Սկսվում է քո ճանապարհը դեպի երազանք: Փարիզը միշտ աջակցում է քեզ»,- ասվում է ՊՍԺ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Արգենտինայի հավաքականն այսօր ժամը 14:00-ին կմրցի Սաուդյան Արաբիայի հետ: Մեսսիի համար սա աշխարհի 5-րդ առաջնությունն է: Լավագույն արդյունքը եղել է 2014 թվականին եզրափակիչ դուրս գալը, որտեղ արգենտինացիները 0-1 հաշվով զիջեցին Գերմանիային: