Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին, որոնց թվում բացակայում է իր թիմի անունը: Նա կարծում է, որ Պորտուգալիան, միևնույն է, կարող է բոլորին զարմացնել, ինչպես 2016 թվականին, երբ թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն.
«Պորտուգալիայի հավաքականը մեծ պոտենցիալ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի հավաքականի հետ խաղի մասին: Եթե մենք լավագույնս ներկայանանք, ապա կհասնենք մինչև վերջ: Չեմպիոն թիմը կլինի մրցաշարի լավագույն թիմը կլինի: Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, կա ֆուտբոլիստների լավ միքս:
Որո՞նք են մրցաշարի ֆավորիտները. Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան… թիմեր, որոնք ամենաբարձր շանսերն ունեն: Նրանք բոլորից լավ տեսքն ունեն, այդ թվում՝ երկրպագուների համար: Սակայն 2016 թվականին Պորտուգալիան արդեն ցույց է տվել, որ մենք կարող ենք զարմացնել և պարտադրել մեր խաղը»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Marca-ն: