NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար Պորտլենդը կանոնավոր առաջնությունում պարտվել է Բրուքլին Նեթսին՝ 107:109։
Բրուքլինցիների կազմում Քևին Դյուրանտը 35 միավորով լավագույնն էր: Դեմիեն Լիլարդը Պորտլենդի կազմում 25 միավորով և 11 արդյունավետ փոխանցում դաբլ-դաբլ ձևակերպեց:
Այսօրվա խաղերի արդյունքները
Լոս Անջելես Քլիպերս — Դետրոյթ — 96:91 (15:23, 27:27, 26:17, 28:24)
Պորտլենդ — Բրուքլին Նեթս — 107:109 (28:28, 33:29, 21:28, 25:24)
Սակրամենտո Քինգս — Սան Անտոնիո Սփըրս — 130:112 (37:28, 26:28, 26:26, 41:30)