ԱԱ-2022․ G խումբ․ Մրցաշարի «գլխավոր ֆավորիտ» Կամերունն ու «Հին ծանոթների ակումբը» — Armsport.am
14.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Բոլորը սիրում են նրան, հատկապես ես․ Անչելոտին՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

    Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ալոնսոյի վերաբերյալ

    📷 Հալանդը՝ Ման․Սիթիի նոր մարզաշապիկով

    Հայտնի է՝ որքան գումար կստանա Արտետան նոր տրանսֆերների համար

    Ահա թե ինչու եմ ես այստեղ․ Սոնը բացատրել է՝ ինչու է մնացել Տոտենհեմում

    Սկալոնին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին

    Բրազիլիայի նախագահն արձագանքել է Անչելոտիի՝ հարավամերիկյան հավաքականը գլխավորելուն

    Վիրցը ծնողների հետ միասին բանակցություններ է վարել հավանական նոր ակումբի մարզչի հետ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

      Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Բոլորը սիրում են նրան, հատկապես ես․ Անչելոտին՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

            Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ալոնսոյի վերաբերյալ

            📷 Հալանդը՝ Ման․Սիթիի նոր մարզաշապիկով

            Հայտնի է՝ որքան գումար կստանա Արտետան նոր տրանսֆերների համար

            Ահա թե ինչու եմ ես այստեղ․ Սոնը բացատրել է՝ ինչու է մնացել Տոտենհեմում

            Սկալոնին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին

            Բրազիլիայի նախագահն արձագանքել է Անչելոտիի՝ հարավամերիկյան հավաքականը գլխավորելուն

            Վիրցը ծնողների հետ միասին բանակցություններ է վարել հավանական նոր ակումբի մարզչի հետ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

              Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ԱԱ-2022․ G խումբ․ Մրցաշարի «գլխավոր ֆավորիտ» Կամերունն ու «Հին ծանոթների ակումբը»

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  17.11.22 / 23:41
                  0

                  Շարունակում ենք ծանոթանալ ԱԱ-ի մասնակիցների հետ, և այս անգամ մեր դիտակետում G խումբն է: Կվարտետ, որում ընդգրկված թիմերից երեքը՝ Սերբիան, Շվեյցարիան և Բրազիլիան նախորդ մրցաշարում ևս ընդգրկված էին նույն խմբում։ Այսպես ասած՝ այս խումբը «հին ծանոթների ակումբն» է․․․

                  Սերբիա

                  Լավագույն արդյունքը — 4-րդ տեղ (1930, 1962, Հարավսլավիա*)
                  Հավաքականի մականունը — Սպիտակ արծիվներ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 21-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Բրանիսլավ Իվանովիչ (105 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Ալեքսանդր Միտրովիչ (43 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Դուշան Վլահովիչ (80 մլն եվրո)

                  * Մինչև 2006 թվականի ԱԱ-ն Սերբիան հանդես է եկել Հարավսլավիայի կազմում

                  Ինչպես ԽՍՀՄ-ի բոլոր հաջողությունները վերագրվում են Ռուսաստանին, այնպես էլ Հարավսլավիայի հաջողությունները ժառանգել է Սերբիան։ Հարավսլավիայի հավաքականը խաղացել է Աշխարհի առաջին առաջնությունում (4-րդ տեղ), իսկ հետո մասնակցել ևս ութ առաջնությունների։ 2006-ին Գերմանիայում խաղում էր Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականը, իսկ ահա որպես Սերբիա, թիմն արդեն մասնակցեց 2010 և 2018 թվականների Աշխարհի առաջնություններին։

                  Թիմի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը, որը հավաքականը գլխավորել է անցյալ տարի, առաջիկա մրցաշար է տանում բավականին մարտունակ կազմ։ Սերբիայի ներկայիս հավաքականի հիմնական ուժը հարձակվողական ոճի խաղացողների մեջ է: Եթե ​​նախկինում սերբերը հայտնի էին իրենց ուժեղ պաշտպաններով (Միխայլովիչ, Իվանովիչ, Կոլարով, Վիդիչ), ապա այժմ գերակշռում են հարձակվողական ոճի խաղացողները։ Նրանց թվում են ԱՊԼ-ում իրեն հիանալի դրսևորող Ալեքսանդր Միտրովիչը, իր երկրորդ երիտասարդությունը «Այաքսում» գտած Դուշան Տադիչը և Լուկա Յովիչը, որը չկարողացավ ամրապնդվել «Ռեալում», բայց կարծես թե արդեն վերգտել է իր խաղը «Ֆիորենտինայում»: Թիմի գլխավոր աստղը ևս հանդես է գալիս հարձակման գծում՝ դա 22-ամյա Դուշան Վլահովիչն է «Յուվենտուսից»։ Եվ իհարկե, չենք մոռանում նաև Սերգեյ Միլենկովիչ-Սավիչի մասին, որը թիմի «մաեստրոն» է և ղեկավարելու է վերը նշված հրաշալի «անսամբլը» խաղադաշտում։

                  Շատերն այս թիմին համարում են ամենաթերագնահատվածներից մեկն առաջիկա ԱԱ-ում։ Իհարկե, չենք բացառում, որ սերբերը կարող են անակնկալ մատուցել, բայց առաջին հերթին նրանց պետք է նախ դուրս գալ խմբից, իսկ դա անելը, կարծում ենք, այդքան էլ հեշտ չի լինի․․․

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 24, Բրազիլիա — Սերբիա

                  Նոյեմբերի 28, Կամերուն — Սերբիա

                  Դեկտեմբերի 2, Սերբիա — Շվեյցարիա

                  ԱԱ-2022․ Սերբիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

                  Շվեյցարիա

                  Լավագույն արդյունքը — 1/4 եզրափակիչ (1930, 1938, 1954)
                  Հավաքականի մականունը — Նատի, խաչակիրներ, Ա թիմ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 15-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Հայն Հերման (118 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Ալեքսանդր Ֆրայ (42 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Մանուել Ականջի (30 մլն եվրո)

                  Սերբերի խաղաքարտերը կարող է խառնել այս խմբում Եվրոպայի մյուս ներկայացուցիչը՝ Շվեյցարիան։ Ամենասկզբում արդեն նշեցինք, որ այս խմբի երեք հավաքականներ արդեն հանդիպել են նախորդ ԱԱ-ի խմբային փուլում։ Եվ այն ժամանակ փլեյ-օֆֆ դուրս եկան Բրազիլիան և Շվեյցարիան։

                  Շվեյցարիայի հավաքականն իր նորամուտն Աշխարհի առաջնությունում նշել է 1934 թվականին, և այդ ժամանակ, ինչպես նաև 1938 թվականին հասել է քառորդ եզրափակիչ։ Այս փուլը թիմի լավագույն արդյունքն է, որը հավաքականը կրկնել է նաև 1954 թվականին տնային Աշխարհի առաջնությունում։

                  Ի դեպ, այս ԱԱ-ի որակավորման փուլում Շվեյցարիան պատճառ դարձավ, որ Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ բաց թողնի Աշխարհի առաջնությունը։ Որակավորման փուլի վերջին տուրից առաջ Շվեյցարիան ու Իտալիան ունեին հավասար միավորներ, սակայն իտալացիները մի փոքր ավելի լավ գոլային տարբերություն ունեին (13:2 ընդդեմ 11:2-ի): Այսպիսով, շվեյցարացիները պետք է ոչ միայն հաղթեին Բուլղարիային, այլ դա անեին հնարավորինս խոշոր հաշվով: Նրանք կատարեցին իրենց առաջադրանքը և հաղթեցին չորս գնդակի տարբերությամբ, սակայն, ինչպես պարզվեց, նվազագույն հաղթանակը բավական կլիներ, քանի որ իտալացիները ոչ-ոքի խաղացին իրենց խաղում և․․․ բոլորդ էլ լավ գիտեք, ինչ եղավ հետո (եթե հանկարծ մոռացել եք, հիշեցնենք՝ որակավորման փլեյ-օֆֆում պարտվեցին մակեդոնացիներին)։

                  Թիմը գլխավորում է Շվեյցարիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մուրատ Յակինը, որն այդ մարզչի պաշտոնը ստանձնել է անցյալ տարի։ Թիմի առաջատարը «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական է, որին խաղադաշտի կենտրոնում կօգնեն Ֆրոյլերն («Ատալանտա») ու Զաքարիան («Չելսի»)։ Դարպասում հրաշալի Զոմմերն է, որը փայլեց նախորդ Եվրոյում ու, իմ կարծիքով, ամենաթերագնահատված դարպասապահներից մեկն է։ Պաշտպանությունում փորձառու Ռիկարդո Ռոդրիգեսն է ու Մանուել Ականջին, իսկ հարձակման գծում կխաղան Սեֆերովիչն ու Էմբոլոն։ Վերջիններիս առջևի գծում կօգնի «Զալցբուրգի» երիտասարդ հարձակվող Նոա Օկաֆորը, որի ծառայություններով այժմ հետաքրքրված են տասնյակ թոփ ակումբներ․ առաջիկա ԱԱ-ն նրա համար լավ հնարավորություն է իրեն դրսևորելու և ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվելու համար։

                  Այսպիսով, զուտ կազմով, Շվեյցարիան կարելի է ասել այդքան էլ չի զիջում սերբերին։ Իհարկե, հարձակման գիծն այդքան էլ տպավորիչ չէ՝ համեմատած բալկանների հետ, բայց մյուս օղակներում շվեյցարացիները հաստատ չեն զիջում, ավելին՝ թիմը բավականին խաղակցված է և փորձառու։ Այնպես որ, սերբերին այս խմբում հիմնական մրցակցությունը պարտադրելու է հենց ալպյան երկրի հավաքականը։

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 24, Շվեյցարիա — Կամերուն

                  Նոյեմբերի 28, Բրազիլիա — Շվեյցարիա

                  Դեկտեմբերի 2, Սերբիա — Շվեյցարիա

                  ԱԱ-2022․ Շվեյցարիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

                  Բրազիլիա

                  Լավագույն արդյունքը — Աշխարհի հնգակի չեմպիոն (1958, 1962, 1970, 1994, 2002)
                  Հավաքականի մականունը — Կանաչ-դեղիններ, Ընտրյալներ, Pentacampeões (հնգակի չեմպիոններ)
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 1-ին տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Կաֆու (142հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Պելե (77 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Վինիսիուս (120 մլն եվրո)

                  Պելե, Գարինչա, Ռոնալդո, Կակա, Ռոնալդինյո, Ռիվալդո, Կարլոս, Ռոմարիո․․․ այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Շատերի մոտ ֆուտբոլ բառն ասոցացվում է Բրազիլիայի հետ, իսկ Բրազիլիան՝ ֆուտբոլի, եթե ոչ սուրճի ու կարնավալների։ Աշխարհի միակ հավաքականը, որը հինգ անգամ դարձել է ԱԱ-ի չեմպիոն, այս տարվա մրցաշարում էլ համարվում է գլխավոր ֆավորիտներից մեկը։

                  Ի դեպ՝ բարզիլացիների կազմը միջին տարիքով ամենատարեցներից է այս մրցաշարում։ Այս ցուցանիշով առաջատարն Իրանի ազգային հավաքականն է՝ 29 տարեկան, Բելգիայի հավաքականը ֆուտբոլիստների միջին տարիքով մի փոքր ավելի երիտասարդ է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է հենց Բրազիլիան՝ 28,5 տարեկան։ Ստացվում է՝ Տիտեն Կատար է տանում հիմնականում փորձառու ֆուտբոլիստներով համալրված թիմ, իսկ Դանի Ալվեշն ու Տիագու Սիլվան ընդհանրապես ամենատարեց ֆուտբոլիստներից են այս մրցաշարում։

                  Հետաքրքիր հոդվածով է վերջերս հանդես եկել իսպանական Sport.es-ը, որը գրում է՝ իբր Ալվեշին Տիտեն հավաքական է հրավիրել Նեյմարին հետևելու և ֆուտբոլիստի վրա ազդելու համար։ Նշվում է, որ Ալվեշը, ինչպես թիմի մյուս վետերան Սիլվան, մեծ ազդեցություն ունեն Նեյմարի վրա։ Ավելի վաղ Տիտեն ասել էր, որ Ալվեշի ներկայությունը պետք է թիմին՝ հանդերձարանում ճիշտ մթնոլորտ ապահովելու և ֆուտբոլիստներին մարտական ոգի փոխանցելու համար։

                  Ինչպես նշում է Նեյմարը, հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն այս ԱԱ-ից հետո կհեռանա իր պաշտոնից։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ինքը՝ Տիտեն․ «Ես ամբողջովին կենտրոնացած եմ աշխատանքիս վրա, բայց այն կտևի մինչև Աշխարհի առաջնության ավարտը»։ Այսինքն, այս մրցաշարը վերջինն է լինելու Տիտեի համար, որը թիմը ղեկավարում է 2016 թվականից, և սա նրա համար վերջին հնարավորությունն է գոնե որպես մարզիչ դառնալ ԱԱ չեմպիոն (որպես ֆուտբոլիստ չի խաղացել հավաքականում, վնասվածքի պատճառով ավարտել է կարիերան 28 տարեկանում)։

                  Ի դեպ, այս ԱԱ-ում Նեյմարը կարող է գերազանցել ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը․ այս պահին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը 77 գոլով հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ Նեյմարն իր ակտիվում ունի 75 գոլ։ Կկարողանա՞ արդյոք Նեյը գերազանցել այս ցուցանիշն առաջիկա մրցաշարում, կիմանանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում․․․

                  Բացի փորձառու Նեյմարից, Ալվեշից, Սիլվայից, Մարկինյոսից, Կազեմիրոյից, Ֆաբինյոյից, Սանդրոյից, Դանիլուից, հավաքականում ընդգրկված են նաև մի շարք երիտասարդ աստղեր՝ Վինիսիուսը, որը մրցաշարի ամենաթանկարժեք երկրորդ ֆուտբոլիստն է, Ռոդրիգոն, Անտոնին, Ռիշարլիսոնը, ինչպես նաև «միշտ երիտասարդ և հեռանկարային» համարվող Գաբրիել Ժեզուսը։ Երկար ժամանակ անց հավաքականն ունի նաև համաշխարհային մակարդակի դարպասապահներ, մեկը չէ՝ երկուսը, որոնք հանդես են գալիս անգլիական գրանդներում՝ Ալիսոնը («Լիվերպուլ») և Էդերսոնը («Ման․ Սիթի»)։ Բոլոր դիրքերում Բրազիլիան ունի աստղային ֆուտբոլիստներ, և պատահական չէ, որ թիմի գլխավոր, ավելի ճիշտ՝ միակ նպատակն աշխարհի գավաթն է։ Ցանկացած այլ տարբերակ Բրազիլիայում կհամարեն ձախողում։

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 24, Բրազիլիա — Սերբիա

                  Նոյեմբերի 28, Բրազիլիա — Շվեյցարիա

                  Դեկտեմբերի 2, Կամերուն — Բրազիլիա

                  ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

                  Կամերուն

                  Լավագույն արդյունքը — 1/4 եզրափակիչ (1990)
                  Հավաքականի մականունը — Անսանձ առյուծներ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 43-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Ռիգոբերտ Սոնգ (137 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Սամուել Էտո’O (56 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Զամբո Անգիսա (38 մլն եվրո)

                  Առաջին անգամ Կամերունի հավաքականին ֆուտբոլային աշխարհը տեսավ 1982-ի ԱԱ-ում։ Այդ մրցաշարում նրանց հաջողվեց բոլոր երեք հանդիպումները (Լեհաստանի, Իտալիայի և Պերուի դեմ) ոչ-ոքի ավարտել, բայց դա բավարար չէր խմբից դուրս գալու համար։ Այդ ժամանակից ի վեր Կամերունը միայն երեք անգամ չի կարողացել նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիրը (օրինակ՝ նախորդ անգամ), իսկ 1990 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալը նրանց լավագույն ձեռքբերումն է։ Կամերունցիներն այդ ԱԱ-ում առաջին տեղը զբաղեցրեցին իրենց խմբում, որում ընդգրկված էին Արգենտինայի, Ռումինիայի և ԽՍՀՄ-ի հավաքականները։ 1/8-ում աֆրիկացիները հաղթահարեցին Կոլումբիայի արգելքը, սակայն քառորդ եզրափակչում չկարողացան հաղթել Անգլիային։

                  Այժմ Կամերունի հավաքականը չի կարող պարծենալ իր կազմում համաշխարհային ֆուտբոլի աստղերի առկայությամբ, ինչպիսին օրինակ Սամուել Էտո’O-ն էր, որի հետ թիմը 2000 թվականին սենսացիա մատուցեց՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։ Այժմ Սամուելը Կամերունի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և վերջերս բավականին արտառոց կանխատեսում է արել առաջիկա ԱԱ-ի վերաբերյալ։

                  Էտո՛Օ-ն իմ պատանեկության տարիներին իմ կողմից ամենսիրված ֆուտբոլիստներից մեկն է, և որքան էլ հարգում եմ նրան որպես ֆուտբոլիստ, բայց այս դեպքում, թող ների ինձ Սամուելը, բայց համաձայն չեմ այս ֆանտաստիկ կանխատեսման հետ։ Այդուհանդերձ, չեմ բացառում, որ Կամերունը կարող է զարմացնել այս ԱԱ-ում, և դրա համար նախադրյալներ կան։

                  Թիմի մարզիչն այս հավաքականի մյուս լեգենդն է՝ Ռիգոբերտ Սոնգը, որն Էտո՛Օ-ի խաղընկերն է և թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։ Մինչ այդ նա աշխատել է մարզչական շտաբում ու գլխավորել օլիմպիական հավաքականը։ Սոնգն այս մրցաշար է տանում թիմ, որում կան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Ճիշտ է, նոր Էտո’Օ-ներ այս թիմում չկան, բայց կան մի շարք հետաքրքիր անուններ։

                  Դարպասում կլինի Մխիթարյանի թիմակիցը՝ Անդրե Օնանան («Ինտեր»), որը վերջերս միլանյան ակումբի հիմնական դարպասապահն է դարձել և շատ լավ տպավորություն է թողնում այս հատվածում։ Պաշտպանությունում երիտասարդ Քրիսթոֆեր Վուն է «Ռենից» և փորձառու Նկոլոուն «Արիսից», կիսապաշտպանությունում խաղում է Զամբո Անգիսան «Նապոլիից», որն Ա Սերիայի այս մրցաշրջանում լավագույններից մեկն է։ Հարձակման գծում խաղում են թիմի ավագ, փորձառու Աբուբակարը և Տոկո Էկամբին («Լիոն»), ինչպես նաև Չուպո Մոտինգը, որը վերջին շրջանում դարձել է «Բավարիայի» գլխավոր գոլահարը և ճանաչվել Բունդեսլիգայի այս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Ուժեղ են նաև վինգերները, օրինակ, Բասագոգը, ինչպես նաև հավաքականին վերջերս միացած Մբեմոն։  «Բրենտֆորդի» 23-ամյա վինգերը մինչ այս տարի հանդես էր գալիս Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, բայց սեպտեմբերին նա հրավեր ստացավ՝ ներկայացնելու իր պատմական հայրենիքն ԱԱ-ում։

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 24, Շվեյցարիա — Կամերուն

                  Նոյեմբերի 28, Կամերուն — Սերբիա

                  Դեկտեմբերի 2, Կամերուն — Բրազիլիա

                  ԱԱ-2022․ Կամերունի հավաքականի վերջնական հայտացուցակը

                  Ամփոփելով այս խումբը, կարծում եմ, որ այն ամենաթեժ քառյակներից մեկն է լինելու առաջիկա ԱԱ-ում։ Բրազիլիան միանշանակ այս խմբի ֆավորիտն է, իսկ ահա երկրորդ ուղեգրի համար իսկապես շատ թեժ պայքար է լինելու։ Սերբիան ու Շվեյցարիան են առաջին հայացքից այդ ուղեգրի թեկնածուները, բայց աֆրիկացիները կարող են անակնկալ մատուցել՝ հաշվի առնելով այն, որ թիմի բոլոր առաջատարները հիանալի մարզավիճակում են, և եթե Սոնգն այս թիմին նաև կարգապահություն ու սառնասրտութուն հաղորդի, միգուցե 1/8-ում տեսնենք հենց կամերունցիներին․․․

                  Վար Բաբայան

                  🏆 ԱԱ-2022

                  A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները

                  B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը

                  C խումբ․ Մեսսին ընդդեմ Լևանդովսկու, արծիվներից միայն մեկը «կճախրի», Մեքսիկան կհանդիպի հին «ծանոթներին»

                  D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից

                  E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները

                  ԱԱ 2022․ F խումբ․ Կանադայի վերադարձը 36 տարի անց, Բելգիայի ոսկե սերնդի վերջին շանսն ու թարմացված Խորվաթիան

                  ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը

                  ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Բոլորը սիրում են նրան, հատկապես ես․ Անչելոտին՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

                  14.05.25

                  Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ալոնսոյի վերաբերյալ

                  14.05.25

                  📷 Հալանդը՝ Ման․Սիթիի նոր մարզաշապիկով

                  14.05.25

                  Հայտնի է՝ որքան գումար կստանա Արտետան նոր տրանսֆերների համար

                  14.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Բոլորը սիրում են նրան, հատկապես ես․ Անչելոտին՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

                  14:08 / 14.05.25

                  Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ալոնսոյի վերաբերյալ

                  13:48 / 14.05.25

                  📷 Հալանդը՝ Ման․Սիթիի նոր մարզաշապիկով

                  13:18 / 14.05.25

                  Հայտնի է՝ որքան գումար կստանա Արտետան նոր տրանսֆերների համար

                  13:07 / 14.05.25

                  Դոմինգեսը կգլխավորի բասկետբոլի Մ20 Հայաստանի հավաքականը

                  13:00 / 14.05.25

                  Ահա թե ինչու եմ ես այստեղ․ Սոնը բացատրել է՝ ինչու է մնացել Տոտենհեմում

                  12:45 / 14.05.25

                  Սկալոնին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին

                  12:08 / 14.05.25

                  Բրազիլիայի նախագահն արձագանքել է Անչելոտիի՝ հարավամերիկյան հավաքականը գլխավորելուն

                  11:44 / 14.05.25

                  Վիրցը ծնողների հետ միասին բանակցություններ է վարել հավանական նոր ակումբի մարզչի հետ

                  11:11 / 14.05.25

                  Ի՞նչ սխեմա է նախընտրում Ալոնսոն և ովքեր կարող են հեռանալ Ռեալից

                  10:48 / 14.05.25

                  Իտալիայի 1990/1991 մրցաշրջանի չեմպիոնը և քառակի գավաթակիրը դուրս մնաց Բ Սերիայից

                  10:30 / 14.05.25

                  ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի երկրորդ մասնակիցը

                  10:10 / 14.05.25

                  Դե Բրույնեն պատրաստ է մեծ զիջումների իսպանական գրանդում հայտնվելու համար․ ինչ է հայտնի

                  00:55 / 14.05.25

                  Նա այլևս անձեռնմխելի չէ․ Ռեալը տրանսֆերի է հանել աստղերից մեկին

                  00:25 / 14.05.25

                  Նա Ոսկե գնդակը նվաճելու գլխավոր ֆավորիտն է․ Դիեգո Կոստա

                  23:55 / 13.05.25

                  Բարսելոնան պատրաստ է բաժանվել ինը խաղացողից․ հայտնի են անունները

                  23:25 / 13.05.25

                  Մենք արժանի էինք հաղթանակի և լավագույնն էինք խաղադաշտում․ Մոտան՝ Նոայի գավաթային հաղթանակի մասին

                  22:39 / 13.05.25

                  Կարևոր չէ, թե ով է սկսում, կարևորը՝ ով է ավարտում․ Մինասյանը՝ Նոայի դեմ գավաթային եզրափակիչի մասին

                  22:26 / 13.05.25

                  Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած որդուն

                  21:55 / 13.05.25

                  🎥 Ոսկե դուբլ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային՝ հռչակվելով Հայաստանի գավաթակիր

                  21:12 / 13.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.