Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է WBA Super, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ հնարավոր մենամարտի մասին։
«Եթե նա և իր թիմը իսկապես ցանկանում են մենամարտ, ապա մենք կմտածենք դրա մասին, եթե ես հաղթեմ Չիսորային: Այս պահին ես այլ տարբերակներ չեմ դիտարկում, թեև դեռ վաղ է խոսել:
Եթե Ուսիկի հետ մենամարտը կայանա, ապա ավելի քան հավանական է, որ այն կկայանա Սաուդյան Արաբիայում»,-Ֆյուրիի խոսքերն է փոխանցում BT Sport-ը:
Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ուսիկը հաղթեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային, իսկ Ֆյուրին՝ հայրենակից Դիլիան Ուայթին։
Դեկտեմբերի 3-ին Ֆյուրին կմենամարտի Դերեկ Չիսորայի հետ: