Արդեն հայտնի են Աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր հավաքականների հայտացուցակները։ Չորս ֆուտբոլիստի համար առաջիկա մրցաշարը կլինի հինգերորդը կարիերայում:
Հինգերորդ անգամ Մունդիալին կմասնակցեն Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և երկու մեքսիկացիներ՝ Գիլերմո Օչոան և Անդրես Գուարդադոն։ Սա բացարձակ ռեկորդ է։
Նշենք, որ 5 անգամ ԱԱ-ին մասնակցել էին նաև Անտոնիո Կարբախալը (Մեքսիկա), Ռաֆայել Մարկեսը (Մեքսիկա), Լոտար Մատեուսը (Գերմանիա) և Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա):
Հետաքրքիր է, որ Սերխիո Ռամոսը ևս կարող էր խաղալ իր հինգերորդ առաջնությունում, բայց նա չի ընդգրկվել Իսպանիայի հավաքականի հայտացուցակում։
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները