Արդեն հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակներն առաջիկա ԱԱ-ի համար, որը կմեկնարկի այս կիրակի՝ նոյեմբերի 20-ին։
Հատկանշական է, որ Բիլբաոյի «Աթլետիկի» ֆուտբոլիստներ Ինակի ու Նեկո Ուիլյամս եղբայրները կմասնակցեն ԱԱ-ին տարբեր հավաքականների կազմերում։
Ավագ Ուիլյամսը՝ Ինակին, ով արդեն իսկ համարվում է «Աթլետիկի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, առաջիկա մրցաշարում կնեկայացնի իր պատմական հայրենիքը՝ Գանան։
Իսկ ահա կրտսեր Ուիլյամսը՝ Նեկոն, ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակում։
Ինյակին Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականին և ընդհանուր առմամբ երեք հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ 2022 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ հրավիրվել է արդեն Գանայի հավաքական՝ մասնակցելու Բրազիլիայի և Նիկարագուայի ազգային հավաքականների հետ ընկերական խաղերին։ Սեպտեմբերի 23-ին նա իր նորամուտը նշեց Գանայի ազգային հավաքականի կազմում Բրազիլիայի դեմ խաղում։
Ուիլյամս եղբայրների ծնողները փախստականներ են Աֆրիկայից, ովքեր բնակվում են Իսպանիայում։ Հայրը՝ Օսեյ Ուիլյամսը և մայրը՝ Մարիա Արտուերը գանացի են:
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները