Արդեն հայտնի են ԱԱ-2022-ի մասնակից բոլոր հավաքականների վերջնական հայտացուցակները և պարզ են դարձել այս մրցաշարի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները։
Նշենք, որ բոլոր տվյալներն ըստ Transfermarkt-ի են։ ԱԱ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է, ում տրանսֆերայի արժեքը գնահատվում է 160 մլն եվրո։
Հավելենք, որ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը՝ Էրլինգ Հոլանդը (170 մլն եվրո), բաց կթողնի ԱԱ-ն, քանի որ Նորվեգիայի հավաքականը չի նվաճել մրցաշարի ուղեգիր։
Լավագույն եռյակում են նաև Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսն ու Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆոդենը՝ համապատասխանաբար 120 և 110 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ Ընդհանրապես, այս մրցաշարին կմասնակցի 7 ֆուտբոլիստ, ում տրանսֆերային արժեքը հատում է 100 մլն եվրոյի շեմը։ Լավագույն տասնյակում ամենաշատ ներկայացուցիչն ունի Անգլիան՝ 4 ֆուտբոլիստ։
1․ Կիլիան Մբապե, Ֆրանսիա․ 160 մլն եվրո
Մբապեի համար այս ԱԱ-ն կլինի երկրորդը։ 2018-ին նա արդեն դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել ԱԱ-ում։ Մբապեն նաև երկրորդ երիտասարդ ֆուտբոլիստն է Պելեից հետո, որը գոլի հեղինակ է դարձել մրցաշարի եզրափակչում։
Մբապեն իր կրտսեր եղբորից՝ Իթանից է ընդօրինակել գոլ խփելու տոնելու ոճը` թևատակերի տակ խաչած ձեռքերով կանգնելը, որը նա ցուցադրեց 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում ևս:
2. Վինիսուս Ժունիոր․ Բրազիլիա․ 120 մլն եվրո
Վինին Բրազիլիայի հավաքականում խաղում է 2019-ից, սա նրա համար կլինի առաջին ԱԱ-ն։ Իսկ մինչ այդ նա դարձել էր Հարավային Ամերիկայի չեմպիոնը, ճիշտ է՝ ոչ թե ազգային, այլ Մ17 հավաքականի հետ։
3․ Ֆիլ Ֆոդեն․ Անգլիա․ 110 մլն եվրո
Ինչպես նախորդ հերոսի դեպքում, Ֆոդենի համար ևս այս ԱԱ-ն կլինի առաջինը կարիերայում։ Եվրոպայի փոխչեմպիոն Ֆոդենն արդեն դարձել է աշխարհի չեմպիոն Անգլիայի Մ17 հավաքականի հետ, ճանաչվել է Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Այժմ նա արդեն ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, և նրա հայրենակիցները մեծ հույսեր են կապում նրա հետ առաջիկա ԱԱ-ում։
Նշենք, որ առաջիկա ԱԱ-ն առաջինը կլինի նաև այս տասնյակի մյուս ֆուտբոլիստների համար, բացառությամբ Քեյնի, իսկ Վալվերդեն ընդգրկված էր նախորդ ԱԱ-ի համար Ուրուգվայի ընդլայնված հայտացուցակում, բայց վերջնական հայտում այդպես էլ չընդգրկվեց։ Սա կլինի նրա առաջին ԱԱ-ն։
Իսկ ահա 11-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցնում են հետևյալ ֆուտբոլիստները․
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները