Մադրիդի «Ատլետիկոյի» նոր գլխավոր մարզիչը կարող է դառնալ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:
Այս մասին հայտնում է իսպանական Fichajes-ը։
Նշենք, որ «Ատլետիկոն» ձախողում է մրցաշրջանը: Լա լիգայում թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն հինգերորդ հորիզոնականը: Բացի այդ, «Ատլետիկոն» ՉԼ-ի խմբային փուլում զբաղեցրեց վերջին տեղը․ ակումբի համար եվրագավաթային մրցաշրջանն այդպիսով ավարտվեց։
Տուխելը դիտարկվում է մադրիդյան ակումբի ղեկավարության կողմից որպես առաջնահերթ տարբերակ Դիեգո Սիմեոնեին փոխարինելու համար: