«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական մեկնաբանել է «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի խաղը.
«Կվարացխելիա՞ն. այս տղան շատ լավն է: Նրա խաղը հաճելի անակնկալ էր: Ցավում եմ, որ նա և Հոլանդը չեն խաղա աշխարհի առաջնությունում: Միշտ զարմացնում են ֆուտբոլիստները, որոնք ունեն երևակայություն: Այն ֆուտբոլիստները, որոնք գտնում են այնպիսի լուծումներ, որոնք մյուսները չեն տեսնում, մեծ նշանակություն ունեն»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Fantacalcio-ն:
21-ամյա Կվարացխելին «Նապոլի» է տեղափոխվել այս տարվա ամռանը Բաթումիի «Դինամոյից»: «Նապոլիի» կազմում նա 17 հանդիպման է մասնակցել Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում, որոնցում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: