Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին համաձայն չէ «Յուվենտուսի» դեմ խաղի ելքի տրամաբանության հետ։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց այս խաղում։
«Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք։ Այս մարզադաշտում այսպես խաղալով՝ դուք չեք կարող ձեզ թույլ տալ ընդմիջման գնալ առանց գոլեր խփելու, ահա թե ինչի համար ենք ափսոսում:
Երկրորդ խաղակեսը նույնպես լավ սկսվեց, բայց շուտով նրանք անցան հակագրոհի ու գոլ խփեցին։ Մենք մի փոքր շփոթված էինք, բայց կարող էինք հավասարեցնել հաշիվը, փոխարենը` կրկին զիջեցինք: Ցավալի պարտություն կարևոր խաղում։
Միգուցե նախորդ մրցաշրջանում մեր հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ անտրամաբանական էր, այսօր հաշիվը նույնպես ակնհայտորեն անտրամաբանական է։ Ամեն ինչ որոշվում է մանրուքների միջոցով»,- ասել է Ինձագին հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ: