«Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Կողմերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են երկարաձգել այն: Պորտուգալացին հաճույքով է աշխատում ակումբի թիմի և անձնակազմի հետ, իսկ «Ռոմայի» ղեկավարությունն աշխատում է Մոուրինյոյի հետ՝ ակումբում ներդրումներ կատարելու ռազմավարություն մշակելու համար:
Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից, իսկ 2022 թվականին թիմի հետ հաղթել է Կոնֆերենցիաների Լիգան: