Թուրինի «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իր ելույթներն ավարտեց հինգ պարտությամբ։
Դրանցից վերջինը տեղի ունեցավ ՊՍԺ-ի դեմ խաղում, թուրինցիները պարտվեցին 1։2 հաշվով։ Խաղի վերաբերյալ իր կարծիքն էհայտնել թուրինյան ակումբի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։
«Վերջին խաղում պարտությունը, միանշանակ, մրցաշարի երջանիկ ավարտի հոմանիշ չէ, բայց պետք է այս ամենին դրական նայել: Մենք փորձեցինք բնավորություն ցույց տալ, Կիեզան վերադարձավ խաղադաշտ. դրանք դրական հատկանիշներ են»,- ասել է Բոնուչին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։
Այս շաբաթ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնությունում տնային հանդիպում կանցկացնի «Ինտերի» հետ։