Բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն հաղթանակով մեկնարկեց WTA-ի Ամփոփիչ մրցաշարում։
Նենսի Ռիչի խմբի առաջին խաղում նրա մրցակիցը Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 31 րոպե և ավարտվեց 3:6, 7:6 (7:5), 7:5 հաշվով։
Ավելի վաղ այս խմբում հույն Մարիա Սակարին հաղթել էր ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային՝ 7:6 (8:6), 7:6 (7:4):
WTA Ամփոփիչ մրցաշար․ Նենսի Ռիչի խումբ
Արինա Սոբոլենկո (Բելառուս) — Օնս Ժաբեր (Թունիս) — 3:6, 7:6 (7:5), 7:5
Մարիա Սակարի (Հունաստան)- Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) — 7:6 (8:6), 7:6 (7:4):