«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Դելե Ալիի պահվածքը, որը գոհ չէր իր փոխարինումից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում (0:1):
«Ես կարծում էի, որ Դելեն ոչ թե ինձ վրա է զայրացած, այլ իր խաղի: Նա հասկանում է, թե ինչու ես որոշեցի փոխարինել նրան, թիմը սկսեց ավելի լավ խաղալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«ՌԲ Լայպցիգ»-«Տոտենհեմ» պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին: Հանդիպումը կկայանա Լայպցիգի «Ռեդ Բուլ-Արենա» մարզադաշտում:
